Jump to content

Ադելա Ռոջերս Սենտ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելա Ռոջերս Սենտ Ջոնս
Ծնվել էմայիսի 20, 1894(1894-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 10, 1988(1988-08-10)[1][2][3][…] (94 տարեկան)
Մահվան վայրArroyo Grande, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունՀոլիվուդի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, վիպասան, գրող, ակնարկագիր և կենսագիր
ԱշխատավայրԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Ծնողներհայր՝ Earl Rogers?
Պարգևներ և մրցանակներ

Ադելա Նորա Ռոջերս Սենտ Ջոնս (անգլ.՝ Adela Nora Rogers St Johns;մայիսի 20, 1894(1894-05-20)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 10, 1988(1988-08-10)[1][2][3][…], Arroyo Grande, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, գրող և սցենարիստ։ Նա գրել է մի քանի համր կինոյի սցենարներ, բայց ամենամեծ ներդրումը կատարվել է ձայնային կինոյում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Ջոնսը ծնվել է Լոս Անջելեսում, քրեական գործերով ականավոր փաստաբան Էրլ Ռոջերսի և նրա կնոջ Հարիեթ Գրին Բելի ընտանիքի միակ դուստրն է[4]։

1912 թվականին նա ստացել է իր առաջին աշխատանքը, աշխատել է որպես թերթի թղթակից[4]։ Տեսնելով իր աշխատանքը San Francisco Examiner–ում՝ Ջեյմս Ռ Կվիրկը առաջարկել է աշխատանքը նոր Photoplay ամսագրում. Սենտ Ջոնսը համաձայնել է աշխատել որպեսզի ամուսնու երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնի։ Հայտնի մարդկանց հետ նրա հարցազրույցները օգնել են ամսագրին հայտնի դառնալ, և դրա համար նա վաստակել է «Արցունքաբեր քրոջ» հեղինակությունը հոլիվուդյան աստղերի հետ իր բազմաթիվ անկեղծ հարցազրույցների պատճառով[5]։

1932 թվականին Սենտ Ջոնսը (Ջեյն Մերֆինի հետ համատեղ) «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվելէ «Օսկար» մրցանակի, բայց չի հաղթել։

1930 թվականների կեսերին մեկնել է Վաշինգթոն, Կոլումբիայի շրջան, որպեսզի Washington Herald–ի համար գրի ազգային քաղաքականության մասին։ 1948 թվականին Սենտ Ջոնսը կրկին աշխատանքից ազատվել է գրքեր գրելու պատճառով։

1970 թվականի ապրիլի 22-ին Ադելա Սենտ Ջոնսը պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Ջոնսը երեք անգամ ամուսնացած է եղել, չորս երեխա է ունեցել։ Նրա առաջին ամուսինը Los Angeles Herald-Examiner թերթի խմբագիր Ուիլյամ Իվան Սենտ Ջոնսն էր, ում հետ նա ամուսնացել է 1914 թվականին։ Նրանք ունեին երկու երեխա։ Ամուսնալուծվել է 1927 թվականին[7][8]։ Սակայն արդեն հաջորդ տարի նա ամուսնացել է Սթենֆորդ համալսարանի ֆուտբոլային աստղ Ռիչարդ Հայլենդի հետ։ Այս ամուսնությունից ծնվել է մեկ որդի՝ Ռիչարդ անունով։ Ադելան և Ռիչարդը բաժանվել են 1934 թվականին։ Սենտ Ջոնսի երրորդ ամուսնությունը տեղի է ունեցել Ֆ.Պատրիկ Օ'Տուլոմի հետ։ Նրանք ամուսնացել են 1936 թվականին և ամուսնալուծվել 1942 թվականի հոկտեմբերին[9]։

Սենթ Ջոնսը մահացել է 1988 թվականի օգոստոսի 10-ին Կալիֆոռնիայի Արրոյո Գրանդեի առողջարանում՝ 94 տարեկան հասակում։ Թաղված է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Forest Lawn հուշահամալիրում։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1918: Պիտակավորված քարտեր / Marked Cards
  • 1925: Լեդին գիշերը / Lady of the Night
  • 1925: Աղջկական հավաքները / Pretty Ladies
  • 1931: Ազատ հոգի / A Free Soul
  • 1934: Առևանգվել է միսս Ֆեյնի երեխան / Miss Fane's Baby Is Stolen

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Loomis B. St. Johns, Adela Rogers (20 May 1894–10 August 1988), journalist, author, and screenwriter // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1602946
  4. 4,0 4,1 McLellan, Dennis (August 11, 1988). «Writer Adela Rogers St. Johns Dies at 94». latimes.com. (անգլ.)
  5. McLellan, Dennis (August 11, 1988). «Writer Adela Rogers St. Johns Dies at 94». latimes.com. p. 2. (անգլ.)
  6. Nixon, Richard (April 22, 1970). «Remarks on Presenting the Presidential Medal of Freedom to Eight Journalists». Online by Gerhard Peters and John T. Woolley, The American Presidency Project. (անգլ.)
  7. Pace, Eric (August 11, 1988).
  8. McLellan, Dennis (August 11, 1988).
  9. «Film Writer Granted Divorce In West». Reading Eagle. October 28, 1942. p. 12.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելա Ռոջերս Սենտ Ջոնս» հոդվածին։